Բարի օր Հասարակություն 

ԱԺ աշխատակիցներին ապօրինի են ազատել աշխատանքից և ուղարկել կադրերի ռեզերվ

analitik.am

Խորությամբ և ամբողջությամբ ուսումնասիրելով ԱԺ աշխատակազմում օգոստոսին իրականացված կադրային ջարդը վստահաբար արձանագրում եմ.

հաստիքների կրճատման հետևանքով օգոստոս ամսին ԱԺ աշխատակազմից պաշտոններից ազատած, պետական ծառայողներին կադրերի ռեզերվ ուղարկած, առանց որևէ բացառության, ԲՈԼՈՐ դեպքերն ապօրինի են: Դրանք ենթակա են անհապաղ վերացման:

Փոփոխված կառուցվածքով փոփոխված ստորաբաժանումներում, առանց որևէ բացառության, ԲՈԼՈՐ նշանակումները, ժամկետային աշխատանքային պայմանագրերը, արտամրցութային և մրցութային նշանակումներն ապօրինի են: Դրանք ենթակա են անհապաղ վերացման:

Պատրաստ եմ քննարկման ֆորմատում սա ապացուցել ԱԺ-ն ներկայացնող ցանկացած իրավաբանի:

ԱԺ աշխատակազմում որևէ անձ, ով որևէ առնչություն է ունեցել այդ ապօրինություններին, ինչպես նաև որևէ անձ, ով իր պաշտոնից ելնելով չպետք է սա թույլ տար, պետք է կարգապահական տույժի կիրառմամբ անհապաղ ազատվի (վռնդվի) զբաղեցրած պաշտոնից:

Արսեն Բաբայան

Նույն շարքից