Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը Մակրոնին վստահեցրել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցում խոչընդոտ չի լինի. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցում Հայաստանի իշխանությունների շահագրգռվածությունը պայմանավորված է ոչ միայն ԵՄ-ից տրամադրվելիք մի քանի միլիոն եվրո դրամաշնորհով, այլև նրանով, որ վարչապետ Փաշինյանը եվրոպական երկրներին խոստացել է, որ մինչև տարեվերջ Հայաստանը կվավերացնի կոնվենցիան: Կառավարական շրջանակներում խոսում են, որ խոսակցությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ Հայաստան կատարած նրա այցի ընթացքում:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցում խոչընդոտ չի լինի: Մակրոնի շահագրգռվածությունն էլ պայմանավորված է նրանով, որ 2019թ․ մայիս-նոյեմբեր ամիսներին Եվրոպայի խորհրդի նախագահությունը ստանձնել է Ֆրանսիան, որն իր առաջնահերթությունների մեջ հատուկ կարևորել է Ստամբուլյան կոնվենցիայի առաջմղումը, մինչդեռ անցած ամիսների ընթացքում կոնվենցիան չստորագրած որևէ պետություն այն չի ստորագրել, իսկ ստորագրած որևէ պետություն չի վավերացրել: Սակայն չնայած ՀՀ վարչապետի խոստմանը, կոնվենցիայի վավերացումը հարցականի տակ է: Մի կողմից՝ խնդիրը Սահմանադրական դատարանն է, որի կազմը փոխել չի հաջողվում, մյուս կողմից էլ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասն է հայտարարում, որ դեմ է քվեարկելու կոնվենցիային»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից