Հասարակություն 

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. ջուր չի լինելու

analitik.am

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 15-ին ժամը 10։00-18:00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Բաղդասարյան, Թամանցիների, Տեր-Առաքելյան, Մուրացանի, Ալավերդյան, Սյունիքի, Վ. Համբարձումյան, Պռոշյան, Գլաձորյան փողոցների և նրբանցքների, Զորավար Վարդան 20-35 համարների, Նորավան թաղամասի և Երևանյան խճուղու ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նույն շարքից