Հասարակություն 

Սուրեն Պապիկյանի քարտուղարուհու ծննդյան տոնը նախարարության շենքում վերածվել է կրկե­սային փարթիի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկինների քյաբաբ-խորոված փարթիներին փոխարինելու են եկել ծաղրածու-շոուները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի քարտուղարուհի Աննա Բալայանի ծննդյան տոնակատարությունը նախարարության շենքում վերածվել է կրկե­սային փարթիի, որին, բացի նախարար Սուրեն Պապիկյանից, ներկա է գտնվել ողջ աշխատակազմը:

Հոբելյարի տոնը լիարժեք դարձնե­լու համար նախարարություն են հրավիրել ծաղրածու, որը մի լավ ուրախացրել է նա­խարարության անձնակազմին՝ նրանց կտրե­լով հոգսաշատ աշխատանքային առօրյայից: Քարտուղարուհին Ֆեյսբուքում ծննդյան օրվա­նից լուսանկարներ է տեղադրել՝ պղպջակնե­րով, գունավոր ժապավեններով, սակայն կադրից դուրս է թողել օրվա հերոսին՝ ծաղրա­ծուին:

Նախարարի խոսնակը մեզ հայտնեց, որ ծաղրածուի մասին տեղյակ չէ, խոստացավ ճշտել-ասել, ավելի ուշ ասաց, թե ծաղրածու չեն բերել նախարարություն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից