Գլխավոր Հասարակություն 

Արոնյանը հաղթեց Սենթ-Լուիսի Գրանդ Չես Տուրում. Շարմազանովի ակնարկը

analitik.am

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բրավո, Լևոն Արոնյան

Հայկական շախմատի կենդանի լեգենդ Լևոն Արոնյանը քիչ առաջ Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում երրորդ հաղթանակը տարավ ադրբեջանցի Շաքրիար Մահմեդյարովի նկատմամբ:

Հ.Գ.
Հզոր շախմատիստներ ու Շախմատի Ֆեդերացիա ունենք, աշխարհը չունի»:

ԱԺ նախկին փոխխոսնակի գրառման վերջին հատվածը թերևս ակնարկ է այն մասին, որ ֆեդերացիայի հետ կապ ունի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ռուբեն Մելիքյանն իր հերթին գրում է.

«Դե Արոնյան Լևոնն էլ հաղթեց Սենթ-Լուիսի Գրանդ Չես Տուրում (արագ և կայծակնային շախմատ)՝ 36 հնարավորից հավաքելով 22 միավոր։

Мир-Труд-Май
Արարատ-Արմենիա-Արոնյան»:

Նույն շարքից