Ռուսաստանում Airbus A-321 օդանավը շարժիչի բռնկումից հետո վթարային վայրէջք է կատարել Ժուկովսկի օդանավակայանի մոտ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սիմֆերոպոլ թռչող օդանավում եղել է 226 ուղևոր և անձակազմի 7 անդամ: Միջադեպի արդյունքում կան տուժածներ, սակայն վնասվածքները թեթև են: Բոլորը տարհանվել են:
Նախնական տեղեկություններով, բռնկումը տեղի է ունեցել շարժիչում թռչնի հայտնվելու արդյունքում: Վայրէջքը տեղի է ունեցել թռիչքից 15 րոպե անց: Օդանավի սրահում հրդեհից հնարավոր է եղել խուսափել: