Հասարակություն 

ԱՄՆ-ում հանցագործի հետ փոխհրաձգության արդյունքում 6 ոստիկան է տուժել

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում ոստիկանության հետ փոխհրաձգություն սարքած տղամարդուն ձերբակալել են: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանության թվիթերյան էջին:

Ավելի վաղ հայտնվել էր, որ առնվազն 6 ոստիկան է տուժել հրաձգության արդյունքում, երբ վերջիններս ահազանգով մեկնել են դեպքի վայր: Ոստիկանության ժամանումից հետո կասկածյալը փակվել է տանն ու սկսել կրակ բացել իրավապահների վրա:

Ոստիկանությունն անգամ ստիպված է եղել տարհանել շենքի բնակիչներին:

Նույն շարքից