Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի՝ Մանհեթենում գտնվող տանը հայտնաբերել են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի նկարը՝ կապույտ կանացի զգեստով ու կարմիր կոշիկներով: Այս մաիսն հայտնում է Daily Mail-ը:
Նկարի հեղինակը Փեթրինա Ռայան-Քլայդն է: Այն, որ նկարը կեղծ չէ, դեռ հաստատված չէ:
Նշենք, որ ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնը մահացած հայտնաբերվեց օգոստոսի սկզբներին, բանտախցում: