Հասարակություն 

Հայկ Սեխլիյանի վիճակն օր օրի վատթարանում է, նա օգնության կարիք ունի

Սարգիս Ստեփանյանն իր էջում գրում է.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Դիմում եմ ձեզ՝ իսկապես հույս ունենալով, որ կկարդաք և կփորձեք օգնել։ Հավատացեք սա այն դեպքը չէ, երբ օգնելու փոխարեն պետք է կիսվենք, որ տարածվի։ Հայկ Սեխլիյանի վիճակն օր օրի վատթարանում է, ավելի է դժվարացել նրա տեղաշարժվելու հնարավորությունը։ Հայկը միայն իր տան զավակը չէ, եկեք Հայկի մեջ տեսնենք մեր եղբորը, մեր տղային, մեր ընկերոջը։

Եկեք օգնենք նրան ոտքի կանգնել։ Հավատացեք՝դուք կարող եք օգնել, անգամ ձեր մի կաթիլ օգնությունը օվկիանոս կարող է արժենալ։ Կարող եք օգնել նույնիսկ 1000 դրամով։ Մի վայրկյան չմտածեք, որ ամոթ է քիչ գումարով օգնելը, ընդհակառակը, դուք դրանով կփաստեք, որ հայ զինվորի կյանքը ձեզ համար առաջնային է։
Սիրում եմ բոլորիդ, ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը։

Նույն շարքից