Հասարակություն Տեսանյութեր 

Բղավոցներ. Որտե՞ղ են երեխաները. Հրապարակվել է Ռուսաստանում օդանավի վթարային վայրէջքի տեսանյութը

analitik.am

Համացանցում հայտնվել է Մերձմոսկովյան Ժուկովսկի օդանավակայանի մոտ Airbus A-321 օդանավի վթարային վայրէջքի տեսանյութը: Այս մասին գրում է Լենտան:

Սրահում արված տեսանյութում լսվում են բղավոցներ և այն, թե ինչպես է ինչ-որ մեկը հարցնում՝ որտե՞ղ են երեխաները:

Ավելի վաղ հրապարակվել էր նաև ուղևորների տարհանման տեսանյութը:

Հիշեցնենք, որ 226 ուղևորով և անձակազմի 7 անդամով օդ բարձրացած ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել շարժիչի բռնկման պատճառով: Նախնական տեղեկություններով, դա տեղի է ունեցել շարժիչում թռչնի հայտնվելու արդյունքում:

Մջադեպի արդյունքում հոսպիտալացվել է 10 մարդ:

Տեսանյութը՝ այստեղ

Նույն շարքից