Եկել եք նախարարին խաչապուրիից եք հարցեր տալիս: Լրագրողների հետ զրույցում կառավարության նիստից հետո հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է կատարվում ԵՊՏՀ-ում և տեղյակ է արդյո՞ք ինքը խաչապուրիի պատմությունից:
Օրեր առաջ տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ դասախոսներից մեկը քննության ժամանակ խաչապուրիի է կերել՝ դա համարելով ինչ-որ ամոթալի բան:
Այն, ինչ կատարվում է բուհում, Հարությունյանն ասաց, որ բուհի ներքին հարցերն են, իրենք պետք է լուծեն:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ սեպտեմբերից դասերը մեկնարկում են, սակայն դասախոսների հարցը կարծես թե դեռ լուծված չէ, Հարությունյանն ասաց, որ թույլ չեն տա, որպեսզի խնդիրները դուրս գան օրենքի և իրավունքի դաշտից և ազդի դասապրոցեսի վրա: