Այս պահին ընդունելությունը շարունակվում է, մենք չունենք ամփոփիչ տվյալներ: Գիտեմ, որ Երևանում բավականին մեծ թիվ ունենք: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ կան արդյո՞ք գյուղեր, որտեղ առհասարակ առաջինդասարանցիներ չեն լինի:
Նախարարի խոսքերով, վերոնշյալ հարցում ըստ էության, նույն մակարդակի վրա կլինի, ինչ՝ անցած տարի։