Հաշվի առնելով միջազգային հեղինակություն վայելող պրոֆեսոր Վահագն Դադրյանի (Տատրեան) անկոտրում պայքարն արդարության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար, իր մեծ գիտական ներդրումը ցեղասպանության ուսումնասիրության գործում՝ որոշում է կայացվել նրա աճյունը տեղափոխել Հայաստանի Հանրապետություն: Փոխանցում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ այս ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ իրականացվում են:
Վահագն Դադրյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան