Հայաստան Քաղաքական 

Եվս մեկ թեկնածու՝ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար

Գրիգորի Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի հայրենակիցներ, Պաշտպանության Բանակի շարքերում, 27 տարի ծառայելուց հետո, որոշում եմ կայացրել անցնել քաղաքացիական կյանքի և իմ ներդրումն ունենալ երկրիս զարգացման գործում, իմ գիտելիքներն ու եռանդը նվիրել այդ մեծ գործին:

Տարիների ընթացքում ձեռք բերած փորձս մտադիր եմ ներդնել Արցախի Հանրապետության մայրաքաղաքի զարգացման ու բարգավաճման գործում և կառավարման ոլորտում:

Այսպիսով, սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրել եմ իմ թեկնածությունը՝ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար: Ինձ համար բարձրագույն արժեքներ են մարդը, արժանապատվությունն ու իրավունքը, ուստի, իմ նախընտրական ծրագրի հիմքում արդարության գաղափարն է:

Ստեփանակերտը բոլորիս երազանքների տունն է, իսկ երազանքներն իրականություն դարձնելու գործում անելիք ունի մեզնից յուրաքանչյուրը:
Սիրելի ստեփանակերտցիներ, ակնկալում եմ ձեր աջակցությունը:

ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին մաղթում եմ առողջ ու գաղափարական մրցակցություն: Հաջողություն մեզ բոլորիս:

Նույն շարքից