Հասարակություն Ֆեյսբուք 

Ժամանակն է, որ տարանջատենք իրավապաշտպանը գաղափարապաշտից կամ պատեհապաշտից. Գևորգ Դանիելյան

Ժամանակն է, որ տարանջատենք իրավապաշտպանը գաղափարապաշտից կամ պատեհապաշտից: Եթե մարդն իրեն իրավապաշտպան է ներկայացնում, ապա պետք է վեր կանգնի ամեն տեսակի քաղաքական ու գաղափարական նախապաշարմունքներից, վրեժխնդրության նկրտումներից, ամենակարևորը՝ զերծ մնա այս կամ այն անընդունելի մտքերի, դրսևորած վարքագծի համար կոնկրետ մարդկանց հետապնդելու մոլուցքից:

Նկատեք, բնավ չեմ արդարացնում նախկինում որևէ արվեստի ներկայացուցչի արտահայտած անընդունելի վարքագիծը, բայց դրա համար այդ մարդուն հետապնդելու, նրան ընդհուպ երգելու հնարավորությունից զրկելու կոչերի առաքելությունը միանշանակ իրավապաշտպանին վերապահված չէ, այդ պահից դուք դադարում եք այդպիսին ընկալվել:

Առայժմ շարունակում եմ հիանալ այն իրավապաշտպաններով, որոնք իրենց դիրքորոշումներն այդպես էլ չեն հարմարեցնում իրավիճակներին, միայն այս անհատների շնորհիվ է, որ մենք կարող ենք կանխել արվեստի մարդկանց «դասակարգելու» անընդունելի ավանդույթների ձևավորման վտանգը ...

Գևորգ Դանիելյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից