Օգոստոսի 13-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ԲԿ-ից անգիտակից վիճակում ուղղաթիռով Երևան է տեղափոխվել 15-ամյա տղա, ով գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանի ֆեյսբուքյան էջից:
«Տղայի մոտ նկատվել է բարձր ջերմություն, գիտակցության կորուստ և ցնցումներ: Տեղափոխելիս միացված է եղել արհեստական շնչառության սարքին: Այսօր արդեն տղայի մոտ նկատվել է դրական տեղաշարժ, գիտակցության է եկել, շնչում է ինքնուրյուն, վիճակն էլ գնահատվում է կայուն: Գտնվում է բժիշկների հսկողության ներքո և շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն»,-գրել է Դերձյանը: