Քաղաքական 

Էրդողանը դավաճան է . «Գորշ գայլերի» առաջնորդ

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության՝ «գորշ գայլերի» առաջնորդ Դևլեթ Բահչելին կոշտ քննադատության է ենթարկել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ 1915թ.-ի դեպքերի կապակցությամբ արված ցավակցական հայտարարության համար։

Ինչպես տեղեկացնում է Sondakika կայքը, Բաքչելիի քննադատությունը կուսակիցները ծափահարություններով են ընդունել։

«Ցեղասպանության թեզը որպես զենք օգտագործելով մեր դեմ քարոզչություն իրականացնող ո՞ր հայն է թուրքերից ներողություն խնդրել՝ մեզ պատճառած ցավի համար։ Ինչո՞ւ է հնարավոր Ստամբուլում «բոլորս հայ ենք» ասել, իսկ Երևանում «բոլորս թուրք ենք» ասելը երազանքից ավելի է»,-հարցրել է Բահչելին։

Թուրք ազգայնականն Էրդողանին դավաճանության համար է մեղադրել։

Նույն շարքից