Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է պարավեստի գործիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ:
«Արդեն ավելի քան երեք տասնամյակ է, ինչ աշխարհում ապրիլի 29-ը նշվում է որպես պարի միջազգային օր: Արվեստասեր հասարակայնության համար սա ոչ միայն տոն է, այլև հրաշալի առիթ ներկայացնելու գեղարվեստի հազարամյակների պատմություն ունեցող մշակույթի այս ճյուղի ձեռքբերումները:
Պարարվեստը կամուրջ է քաղաքակրթությունների, ազգերի ու մարդկանց միջև, նաև սեփական պատմությունը ներկայացնելու, երկխոսության ու շփման յուրօրինակ միջոց:
Կրկին անգամ շնորհավորելով բոլորիդ՝ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ եմ մաղթում: Վստահ եմ, որ ձեր արվեստով շարունակելու եք բարձր պահել մեր երկրի ու քաղաքի պատիվն ու ձեր շնորհիվ Հայաստան անունը ավելի ու ավելի հաճախ է հնչելու աշխարհի ամենատարբեր բեմահարթակներից»,-ասվում է շնորհավորական ուղերձում: