Հասարակություն 

«Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը ՀՀ ԱՆ ենթակայության տակ գործող բժշկական հաստատությունների ղեկավարներ նշանակում իր մտերիմ անձանց»

ՀՀ Առողջապահության նախարար
Արսեն Թորոսյանին

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Բժիշկ-նեյրովիրաբույժ
Մարինա Խաչատրյանից

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Հարգելի պարոն Թորոսյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի կետերի, 12-րդ հոդվածի 3-րդ կետի, 14-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով՝ խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին.

Ինչու՞ եք ՀՀ ԱՆ ենթակայության տակ գործող բժշկական հաստատությունների ղեկավարներ նշանակում Ձեր մտերիմ անձանց` ազատելով փորձառու ղեկավարներին։
2. Ինչու՞ են այդ բուժհաստատություններում (ՀԱՊԱԿ, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ և այլն) ակտիվորեն բաժանվում պարգևավճարներ։
3. Այդ ինչպե՞ս եղավ, որ ՀԱՊԱԿ-ը կուտակեց տասնյակ միլիոնների պարտք։
4. Արդյո՞ք իմ նշած բուժհաստատությունները նույնպես պարտքեր են կուտակել։
5. Տեղյա՞կ եք արդյոք, որ այդ պարգևավճարներից որոշակի գումար վերադարձվում է բուժհաստատությունների ղեկավարությանը (откат)։
6. Որքա՞ն է կազմում Ձեր մասնաբաժինը (откат) այդ պարգևավճարներից։

Հարգանքով,

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Բժիշկ-նեյրովիրաբույժ
Մարինա Խաչատրյան

Նույն շարքից