«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ խմբակցության անդամներն ազատ են իրենց ընտրության հարցում։
«Օրինաց երկիր» խմբակցությունից Հովհաննես Մարգարյանը նույնպես նշեց, որ իրենց խմբակցության անդամները ազատ են իրենց ընտրության հարցում։
«Հայ ազգային կոնգրես»-ը հայտարարել է, որ չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն իր թեկնածությունն առաջադրելիս չէր խորհրդակցել խմբակցության հետ։
«Ժառանգություն» խմբակցությունը երեկ հայտարարել էր, որ այսօր պետք որոշում կայացնի, սակայն այս պահին «Ժառանգություն»-ից դեռ ներկայացուցիչներ չկան։