Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր առավոտյան Մերձմոսկովյան Ժուկովսկի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել A-321 օդանավը: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ օդանավի շարժիչներից մեկը բռնկվել է, նախնական պատճառներով՝ այնտեղ թռչնի հայտնվելու արդյունքում:
Միջադեպի պահին օդանավում եղել է 226 ուղևոր և անձկազմի 7 անդամ: Վայրէջքից հետո հոսպիատալացվել է 23 մարդ:
«Комсомольская Правда»-ն հրապարակել է օդանավի ուղևորների անունները: Այստեղ կարելի է գտնել նաև հայկական ազգանուններով քաղաքացիների:
Մոսկվայից Սիմֆերոպոլ թռչող օդանավում եղել են Հակոբյան Ստեփանը, Առուստամյան Արթուրը, Առուստամյան Էրիկը, Ավետիսյան Կարինեն, Դավիդյան Լիանան, Մուրադյան Գալինան, Կագրամանով Արթուրը, Կագրամանով Գրիգորին, Կագրամանովա Ագնեսան, Կագրամանովա Դիանան, Կագրամանովա Միլանան: