Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է իր գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանին և Արամ Ղարիբյանին, ինչպես նաև օգնական Մհեր Սահակյանին:
Նշենք, որ Ղարիբյանը պաշտոնից հեռանալու է միայն սեպտեմբերին:
Վարչապետի պաշտոնական կայքէջը շատ արագ է արձագանքել փոփոխությանը ու արդեն հեռացրել է Գասպարյանի և Սահակյանի անունները: Ղարիբյանի անունը դեռ տեղում է:

