Քաղաքական 

ԱԺ նախագահի անունը կհայտարարվի 14:30-ին

Ավարտվեցին ԱԺ նախագահի ընտրությունները: Լրագրողների հետ զրույցում հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ 14:30-ին կհայտարարվի ԱԺ նախագահի անունը:   Նշենք, որ այսօրվա օրակարգում ներառված է ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի նախագահի ընտրությունների հարցը: Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ԱԺ նախագահի անունը հայտարարելուց հետո կսկսվեն ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի նախագահի թեկնածուների առաջադրումը, և ամենայն հավանականությամբ վաղը կանցկացվեն փակ, գաղտնի ընտրությունները:  


Նշենք, որ, ՀՀԿ-ն պետա-իրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի թեկնածությունը: Նա նշեց նաև, որ այսօրվա օրակարգում ներառված է նաև կուտակայինի մասին հարցը: 

Նույն շարքից