Կրեմլում շինարարական աշխատանքների ժամանակ Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած ռումբ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Կրեմլի կոմենդանտ Սերգեյ Խլեբնիկովին:
Խլեբնիկովը հիշեցրել է, որ 1941-42 թվականներին Կրեմլը ռմբակոծման է ենթարկվել և հայտնաբերված ռումբը հավանաբար չի պայթել՝ ժամանակի ընթացքում ծածկվելով կավի շերտով:
Հատուկ մասնագետներն արդեն վնասազերծել են այն: