Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամերիկյան PBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հերքել է Հայոց ցեղասպանությունը։
Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է արդյոք Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Էրդողանը պատասխանել է. «Հնարավոր չէ, քանի որ եթե Ցեղասպանություն եղած լիներ, Թուրքիայում բնակվող հայերը չէին լինի։ Բայց Թուրքիայում հայեր կան»։