Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

100 փաստ՝ իշխանության մասին. Անի Հովհաննիսյան

analitik.am

100 փաստ՝ իշխանության մասին.

2018 թվականի օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց. «Դուք բոլորդ լսել եք Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները: Եվ այդ հարցազրույցները լսելով՝ ես կարող եմ ասել հետևյալը՝ իմ մեկնաբանությունը հայտնի դարձած տեղեկատվությանը հետևյալն է՝ մենք կարող ենք ասել, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է»:

Անցել է մոտ մեկ տարի, փաստն այն է, որ մարտի 1-ի գործը շարունակում է մնալ չբացահայտված:

2018 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հայտարարեց՝ այնպես ենք անելու, որ «Նուբարաշեն» ասելով՝ աղբավայրը չհիշեն:

Անցել է մոտ մեկ տարի, փաստն այն է, որ հիմա արդեն «Երևան» ասելով ենք միանգամից աղբի մասին հիշում:

3.Օպտիմալացման արդյունքում մշակույթի ու սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունները միաձուլվեցին կրթության և գիտության նախարարության հետ, որը կոչվեց գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն: Այս սուպերնախարարության ղեկավար դարձավ Արայիկ Հարությունյանը:

Սուպերնախարարության ձևավորումից անցել է մի քանի ամիս՝ սուպերնախարարին տրվող ամենահետաքրքրող հարցը վերաբերում է լսարանում խաչապուրի ուտող դասախոսին:

4.2018 թվականի հունիսի 7-ին Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց՝ խոշոր գործարարների հետ հանդիպմանն ինքն ասել է, որ այսուհետև որևէ գործարար չպետք է կոռուպցիոն որևէ գործարքի մեջ մտնի, եթե որևէ բիզնեսում որևէ մեկը ապօրինի «փայ» մտնի, դառնալու է իր անձնական թշնամին. «Որևէ մեկը չմտածի, որ կարող է խուսափի պատասխանատվությունից: Բոլոր կոռուպցիոներներին հանելու ենք ամենահեռու ու ամենամութ ծակերից»:

Անցավ մոտ մեկ տարի՝ նախկին ռեժիմի հետ ասոցացվող բոլոր օլիգարխները գումարներ են փոխանցում վարչապետի տիկնոջ հիմնադրամին, բոլորը գոհ են և երջանիկ...Թավշյա և ոչ բռնի պայմաններում էլ Իմ Քայլի պատգամավոր Լուսինե Բադալյանի ընկերուհիները պետբյուջեից հատկացված 5 միլիոն ՀՀ դրամով գորգեր են լվանում:

5 2017 թվականի փետրվարին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց. .«Սերժ Սարգսյանի եղբայրը բազմաթիվ բիզնեսներում 50 տոկոս փայ ունի, մի քանի միլիարդ է կուտակել: Հանրությունը պետք է իմանա՝ ինչ ունի Սերժ Սարգսյանի եղբայրը: Կամ ասում են՝ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման ընթացքում 4 միլիարդ դոլարի հարստություն է կուտակել: Կամ` ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը. լեգենդներ են պտտվում և մամուլն էլ գրում է նրա հարստության մասին: Կամ` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որից այդպես էլ չիմացանք գյուղմթերքների վաճառքից 1.2 միլիոն դոլար այդ ո՞նց է ձեւավորվել»:

Անցավ երկու տարի՝ Նիկոլ Փաշինյանն արդեն պատգամավոր չէ, այլ վարչապետ, բայց հենց իր կողմից բարձրացված հարցերի պատասխաններն այդպես էլ հանրությունը չիմացավ: Իմացանք միայն այն, որ այդքան քննարկված Սեքյուրիթի Դրիմ ընկերության՝ կարմիր գծերից եկած եկամուտներով զբաղվող, 50 տոկոսը պատկանում էր ոչ թե Ալեքսանդր Սարգսյանին՝ Սաշիկին, այլ ոմն Ալեքսան՝ Սաշիկ, Զաքարյանին:

Շարունակելի...

Նույն շարքից