Քաղաքական 

101 կողմ և 3 դեմ ձայներով ԱԺ նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիասյանը ԱԺ նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունից հետո տեղեկացրեց, որ 101 կողմ և 3 դեմ ձայներով ԱԺ նախագահ է ընտրվել «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: 

Երկրորդ թեկնածու «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի օգտին կողմ քվեարկած քվեարթերիկների թիվը 3-ն են, իսկ դեմ՝ 101-ը։

Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր, այսինքն առկա է եղել 106 քվեաթերթիկ, որոնցից 2-ը ճանաչվել է անվավեր։ 

Երբ Գալուստ Սահակյանը մոտեցավ ԱԺ նախագահություն՝ իր տեղը զբաղեցնելու համար, ԱԺ փոխխոսնակներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը շնորհավորեցին և սեղմեցին գործընկերոջ ձեռքը, դահլիճից հնչեց՝«մի հատ պաչեք»:

Նույն շարքից