Մերձմոսկովյան Կոտելնիկներում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել վարսավիրանոցում: Դեպքը տեղի է ունեցել մի տղամարդու և վարսավիրանոցի աշխատակցուհիներից մեկի միջև սիրային հարաբերությունների պատճառով:
Հնչել է մեկ կրակոց, վարսավիրանոցի ամբողջ անձկազմը փախուստի է դիմել, տուժածներ չկան:
Հանցագործը փակվել է սրահում, նա հարբած է: