Կիևում մայիսի 9-ին պլանավորված են մի շարք տոնական միջոցառումներ, այդ թվում՜ ռազմա-պատմական երթ Հայրենական մեծ պատերազմի ժամանակների հազվագյուտ տեխնիկայի մասնակցությամբ:
«Մայիսի 9-ի ժամը 11:30-ից մինչև 12-ը «1941 – 1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի պատմության ազգային թանգարան» հուշահամալիրի տարածքում տեղի կունենա ռազմա-պատմական երթ՝ վետերանների, կուրսանտների, թմբկահարների վաշտի, ինչպես նաև պատմական ռազմական տեխնիկայի մասնակցությամբ»,- ապրիլի 29-ին «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությանը պատմել են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:
Բացի դրանից, համալիրի տարածքում պլանավորված են «Փառքի կրակը» վառելու արարողություն, դաշտային խոհանոցներ, ինչպես նաև համերգներ զինվորական նվագախմբերի մասնակցությամբ: Տոնակատարության ծրագիրը պլանավորված Է ժամը 11-ից մինչև 18-ը, իսկ օրվա վերջին՝ ժամը 21:00-ին, կլինեն տոնական հրավառություններ:
Ըստ որում գերատեսչությունում ճշտել են, որ այդ օրը լիարժեք զորահանդես նախապես չի պլանավորվել: