Ինչքա՞ն պիտի տղամարդ չլինել:
Տնտեսական համալսարանի դասախոսը քննություն վերցնելու ընթացքում, պատկերացնու՞մ եք, խաչապուրի է կերել: Եվ այս «դարի հանցագործությունը» Տնտեսական համալսարանի ռեկտորը անմահացրել է ֆոտոսյուժեով ու որպես top-news ներկայացրել լրագրողներին:
Եթե Ջիմ Ջարմուշի կամ Տարանտինոյի տաղանդը ունենային` երևի դասախոսի խաչապուրու թեմայով մի հատ էլ օսկարակիր ֆիլմ կնկարեին:
Անկեղծ ցավ ապրեցի, երբ լսեցի, թե ինչպես էր դասախոսը արդարանում, որ չէր հասցրել նախաճաշել ու որ ուսանողներին սպասեցնել չտա, մի հատ խաչապուրի էր կերել: Էսպե՞ս նվաստացնել կիրթ, մտավորական մարդուն, որ քրտինքը դեմքին արդարանա՞:
Նողկալի է, զրո տղամարդկություն:
Ու ամբողջ ողբերգությունն այն է, որ չեն էլ պատկերացնում, թե ինչքան զզվելի ու քստմնելի են։
Էս ինչքա՞ն պիտի արժանապատվություն չունենալ՝ նման էժան քայլ անելու համար:
ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան