Ֆրանսիայի Հավր քաղաքում մաքսային ծառայողներն առգրավել են ավելի քան մեկ տոննա կոկաին: Այս մասին հայտնում է France 24-ը:
Թմրանյութերը հայտնաբերվել են օգոստոսի 13-ին, քաղաքի նավահանգիստներից մեկում: Մաքսանենգներից առգրավվել են կոկաինով լցված 15 պարկ:
Պարզվել է, որ կոկաինը ժամանել է Հավ Էկվադորից՝ Բելգիայի Անտվերպեն քաղաքով: Կոկաինի այ քանակությունը գնահատվել է 74 միլիոն եվրո: