ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մայիսի 29-ին։ Այդ մասին ռուսական պետության ղեկավարը հայտարարել է երեկ՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Այսօր մենք շատ լուրջ առաջընթաց գրանցեցինք։ Փորձագիտական մակարդակով միշտ չէ, որ հաջողվում է պայմանավորվել որոշ նրբությունների շուրջ, որոնք ներկայացնում են կողմերի շահերը»,-ասել է Պուտինը։
Նա նշել է, որ այժմ զգալի կերպով առաջ են շարժվել, և կան բոլոր պայմանները՝ ենթադրելու, որ նշանակված ժամկետներում այն կհաջողվի ստորագրել։
Պուտինը նշել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդի ինտեգրման վրա։ «Պատժամիջոցները (ԱՄՆ-ի կողմից՝ ՌԴ-ի նկատմամբ) որևէ կերպ չեն ազդի եվրասիական ինտեգրման վրա»,-ասել է նա։