Դերասանուհի Ջոզեֆին Գիլանը, ով նկարահանվել է «Game of Thrones»-ում, մեղադրել է իսրայելական խնամակալության ծառայությանն՝ իր ութ ամսական դստերը՝ Գլորիային առևանգելու մեջ: Նա գրել է կատարվածի մասին Twitter-ի իր էջում՝ տեղադրելով նաև միջադեպի մասին տեսանյութ:
«Իմ սիրտը կոտրված է: Իմ երեխան գիշերվա կեսին առևանգվում է իսրայելական խնամակալության ծառայության կողմից: Եվ հիմա ես չեմ պատկերացնում, թե որտեղ է նա: Այս կադրերը կխելագարեցնեն բոլոր նրանց, ովքեր սիրտ ունեն»,-գրել է Գիլանը:
https://twitter.com/Officialmarei/status/1159252139975368704?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1159252139975368704&ref_url=https%3A%2F%2Flenta.ru%2Fnews%2F2019%2F08%2F14%2Fjosephine%2F
Գիլանի կողմից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է իր դստերը՝ Գլորիային տանում մի կին, որին ուղեկցում են համազգեստով երկու տղամարդ: Կարելի է լսել նաև ինչ-որ մեկի ձայնը, որը բողոքում է ծառայության կողմից կատարվող գործողությունների դեմ:
Ըստ Գիլանի, վերջին երեք ամիսների ընթացքում Գլորիան գտնվում է իր ընկերոջ խնամքի տակ: Այդ ժամանակ դերասանուհին, խնամակալության ծառայության խնդրանքով անցել է հետծննդաբերական դեպրեսիայի համար նախատեսված թերապիայի դասընթացները:
Հաջորդ հրապարակման մեջ Գիլանը բողոքել է, որ իրեն թույլ չեն տալիս այցելել իր դստերը, և հայտարարել է բազմաբնույթ արշավ՝ փաստաբանի համար գումար հավաքելու և իշխանություններին բողոքելու հույսով: Նա խոստովանել է, որ վերջին շրջանում չի կարողացել աշխատել և, հետևաբար, չի կարող վճարել փաստաբանի ծառայությունների համար՝ առանց կողմնակի օգնության:
Գիլանը բրիտանացի դերասանուհի է, որը հայտնի է Մարելի դերակատարմամբ՝ «Game of Thrones» սերիալում: Նա էկրանին հայտնվեց HBO հեռուստատեսային նախագծի երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ և ութերորդ սեզոններում: