Ռուսաստանը ստեղծում է նոր գերձայնային զենք, որը հիմնված է Միացյալ Նահանգներից գողացված տեխնոլոգիաների վրա, ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։
Այս հայտարարությունը Բոլթոնն արել է ի պատասխան Սեվերոդվինսկի մոտակայքում գտնվող զորավարժարանում տեղի ունեցած միջադեպի: Նա հայտարարել է, որ միջադեպն օրինակ է այն բանի, թե ինչպես է ռուսական կողմը աշխատում միջուկային զենքի առաքման միջոց ստեղծելու ուղղությամբ:
«Չնայած Ռուսաստանի տնտեսությունը համեմատելի է Նիդեռլանդների հետ, այն դեռևս բավականաչափ ծախսեր է կատարում պաշտպանության համար՝ ոչ միայն արդիականացնելու իր միջուկային զինանոցը, այլև ստեղծելու նոր տիպի առաքման միջոցներ, պլանային գերձայնային բլոկ ունեցող հրթիռներ, որոնք հիմնականում գողացվել են ամերիկյան տեխնոլոգիաներից»,-ասել է Բոլթոնը: