ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ելույթ ունենալով Վաշինգտոնում, կոչ է արել Եվրոպայի երկրներին նվազեցնել Ռուսաստանից գազի օգտագործումը, գրում է Взгляд-ը:
«Մենք կարող ենք ապահովել մեծ էներգետիկ անվտանգություն, եթե օգնենք դիվերսիֆիկացնել էներգառեսուրսները, որոնք հասանելի են եվրոպական շուկաներին»,- ասել է Քերին:
«Մենք միասին պետք է ավելին անենք, որպեսզի հասնենք նրան, որ եվրոպական երկրները կախված չլինեն Ռուսաստանից»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը: