«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սյունիքում քաղաքական հետապնդման դեպք կա։ Երեկ ինձ են դիմել այդ հարցով։ Դեռ անուն չեմ հրապարակում, բայց Սիսիանի դպրոցներից մեկում է, ասել են, որ իրենց ստիպում են, որ գրադարանում տեղավորեն ՔՊ- ական պատգամավորներից մեկի մորը...
Ինչու՞ եմ ասում քաղաքական հետապնդում, որովհետև այդ դպրոցում ամիսներ առաջ կանչել են այն անձին, ում այսօր աշխատանքից հնարավոր ազատման ծանուցագիր են տվել և հարցրել, թե ինչու՞ են մասնակցել Լուսավոր Հայաստանի անդամների հետ հանդիպմանը...
Շատ վատ հիշողություն արթնացրեց այդ դեպքը։
Դա ի՞նչ է։ Հետաքրքիր է, թե ինչպես կվերաբերի սրան վարչապետ Փաշինյանը»,- գրում է սիսիանցի պաատգամավորը։