Քաղաքական 

ԱԺ-ն ընդունեց «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն  կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել փոքր մարդատար մեքենաների համար սահմանված «շքեղության հարկը»: Նախագծին կողմ քվեարկեց 67 պատգամավոր, մեկն  էլ` ձեռնպահ: Ոչ իշխանական ուժերը չմասնակցեցին քվեարկությանը:

 

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն  կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  ՀՀ պետական բյուջե լրացուցիչ մուտքերի հավաքագրմամբ:

 

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 06.12.2011թ. ընդունված օրենքի կիրառման արդյունքում վեց անգամ նվազել են «շքեղության հարկով» հարկվող  ավտոմեքենաների ներկրման ծավալները  եւ ՀՀ պետական բյուջե մուտքագրվող գումարների չափը: Հաշվի առնելով, որ  տվյալ հարկատեսակով սահմանված մեխանիզմը չի ծառայում իր նպատակին՝ առաջարկվում է հանել թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար սահմանված ակցիզային հարկը:

 

Նախագծի ընդունումից հետո ակնկալվում է ներկրման ծավալների զգալի ավելացում եւ դրանով պայմանավորված՝ ՀՀ պետական բյուջե լրացուցիչ մուտքերի հավաքագրում:

Նույն շարքից