Աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց կարողությունն օգոստոսի 14-ին կրճատվել է մոտ 18 միլիարդ դոլարով: Այս մասին հայտնում է Forbes-ը:
Այս կորուստը պայմանավորված է ամերիկյան ֆոնդային ինդեքսի անկմամբ:
Ամենաշատն աղքատացել է աշխարհի ամեհարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը: Նա կորցրել է 3,5 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում Մարկ Ցուկերբերգն է: Facebook-ի ղեկավարը կորցրել է 3,2 միլիարդ դոլար:
Ամենաշատն աղքատացած ամենահարուստների եռյակը եզրափակում է LVMH-ի գլխավոր տնօրեն Բերնար Առնոն: Ֆրանսիացի գործարարը կորցրել է 3 միլիարդ դոլար: