Քաղաքական 

Արմեն Երիցյանը չբացառեց, որ կմիանա ՀՀԿ-ին

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը խորհուրդ է տալիս ապագայի վերաբերյալ «եթե»-ներով չխոսել: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ եթե ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկ լինի անդամակցել ՀՀԿ-ին՝ կհամաձայնի՞, Երիցյանը նշեց. «Եկեք «եթե»-ներով չխոսենք»:  ԱԻՆ նախարարը ևս մեկ անգամ նշեց, որ «Օրինաց Երկիր» կուսակցությունից դուրս է եկել, որովհետև այնտեղ մնալը նպատակարհմար չէր իր համար:



Նոր կառավարության ձևավորումից առաջ ՕԵԿ-ը հայտարարեց կոալիցիայից դուրս գալու մասին, որից հետո Երիցյանը, Քաղաքաշինության արդեն նախկին նախարար Սամվել Թադևոսյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը հայտարարեցին ՕԵԿ-ից դուրս գալու մասին:

Նույն շարքից