ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ երկրի ամբողջ տարածքում նոր հոգեբուժարանների կառուցումը թույլ կտա պայքարել բռնության և զենքի կիրառման դեմ:
«Ատրճանակը չէ սեղմում ձգանը, այն սեղմում է մարդը, ով ձեռքում պահում է ատրճանակը»,-հայտարարել է Թրամփը Նյու Հեմփշիրում ընտրողների հետ հանդիպմանը:
ԱՄՆ նախագահի խոսքերով, պետք է լրջորեն մտածել հոգեբուժարանների թվի մեծացման մասին, պետք է հոգեկան խնդիրներ ունեցողներին հեռու պահել փողոցներից, որպեսզի այդ մասով անհանգստություն չլինի. «Դա լուրջ խնդիր է: Կան հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ, ովքեր փողոցում են»:
Թրամփը միևնույն ժամանակ կարևորել է մարդու՝ ինքնապաշտպանվելու իրավունքը, որն ամրագրված է Սահմանադրությամբ. «Մենք չենք կարող անել այնպես, որ լավ, օրինապաշտ քաղաքացիները դժվարություններ ունենան ինքնապաշտպանության հարցում»: