Առաջին անգամ Արտակարգ իրավիճակների համակարգի պատմության մեջ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար է նշանակվել երիտասարդ աղջիկ` Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հատուկ բարդության ջրասուզական խմբի հրամանատարի տեղակալ, լեյտենանտ Էվելինա Խաչատրյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից։
Աղբյուրը նշում է, որ Սևանի ՀՓՋ նոր հրամանատարը ծանոթ է իր անձնակազմին, քանի որ հաճախ միասին են արձագանքում արտակարգ դեպքերի կանչերին, վստահ է, որ ծառայակիցների հետ կաշխատեն հարգալից ու համերաշխ մթնոլորտում` շարունակելով նաև համագործակցել ջրափրկարարական ջոկատի հետ: