Հասարակություն Պատահարներ 

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված

analitik.am

Օգոստոսի 16-ին, ժամը 05:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել կիրճում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի (վարորդ` Արշակ Մ.) ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Նույն շարքից