Հասարակություն 

Առաջին անգամ՝ գողական աշխարհում. Հայտնի օրենքով գողն ինքնակամ հրաժարվել է կոչումից

analitik.am

Մոսկվայի բնակիչ Օլեգ Մուխամետշինը, ով ավելի հայտնի է Մուխա Լյուբերցկի անունով հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն, որ ինքը չի հանդիսանում օրենքով գող և հրաժարվում է կոչումից: Այս մասին հայտնում է ՊրայմԿրայմը:

Ոստիկանության հարցին, թե ինչով է պայմանավորված որոշումը, Մուխան ասել է, որ ինքն իրեն օրենքով գող չի համարում և երբեք էլ նման կարգավիճակ չի ունեցել:

Նշենք, որ Մուխան օրենքով գող է կարգվել հեռավոր 1994 թվականին: Նրա համար երաշխավարել են օրենքով գողեր Ռոսպիսը և Սավոսկան:

Մուխան համարվում էր գողական գործընթացներում ներգրավված ամենաակտիվ սլավոնացիներից մեկը: 2008 թվականից նա Դեդ Հասանի շրջապատի մեջ էր:

Ռուսական մամուլը գրում է, որ Մուխա Լյուբերցկին դարձել է պատմության մեջ առաջին օրենքով գողն, ով ինքնակամ հրաժարվում է կոչումից:

Նույն շարքից