Հասարակություն 

233 մարդու կյանք փրկած օդաչուն ներողություն է խնդրել ուղևորներից

analitik.am

Ռուսաստանում վթարային վայրէջք կատարած Airbus A321 օդանավի առաջին օդաչու Դամիր Յուսուպովը ներողություն է խնդրել ուղևորներից նրանց Սիմֆերոպոլ չհասցնելու համար: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Յուսուպովը նաև առողջություն է մաղթել բոլոր նրանց, ովքեր տուժել են միջադեպի արդյունքում:

Ավելի վաղ օդաչուն հայտարարել էր, որ ինքն իրեն հերոս չի համարում, չնայած բոլորը հենց նման կարծիք ունեն:

Հիշեցնենք, որ հենց Յուսուպովի գործած հրաշքի շնորհիվ է հնարավոր եղել փրկել 226 ուղևորի և անձնակազմի 7 անդամի կյանքը:

Նույն շարքից