Հասարակություն 

Ղազարյանն ընդդեմ Ղազինյանի. Անանուն խայթոցներ

Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տրանսպորտի հարցում փորձագետ,աղբահանության մասնագետ,արտաքին քաղաքականության մագիստր,իրավաբանության թեկնածու,կուսակցության նախագահ,բնապահպանության էքսպերտ,հանրային կառավարման գիտակ,դատաիրավական բարեփոխումների գուրու,ստամբուլյան կոնվենցիայի կոմպետենտ,ճանապարհատրանսպորտային պատահարների իրազեկ,ֆեյսբուքյան ընդդիմադիր ակտիվիստ։

Իրականում սովորական դատարկախոս

Թեև հաղորդավարն անուններ չի տվել, սակայն օգտատերերը վստահություն են հայտնել որ խոսքը վերաբերում է Արթուր Ղազինյանին:

Ղազինյանն իր հերթին, առանց անուններ տալու, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ենթադրաբար պատասխանելով Ղազարյանի գրառմանը:

Գիտեք ինչնա շատ սյուռեալիստական, որ մի մարդ, ով իր կյանքում պատվերով հարց տալուց բացի ուրիշ որևէ բանի երբևէ ունակ չի եղել, որոշելա հասարակա-քաղաքական պանտամիմայով զբաղվել սոցիալական ցանցերով:

Ասելիքդ ուղղիղ ասա, մի վախցեիր, եթե համարձակություն ես գտել մեջդ ինչ որ մեկի մասին կարծիք հայտնել, ուրեմն մի թաքնվի։

Չնայած տեսակով հարց տվողի որակը ինչ գիտի, թե պատասխանի համար ինչ որակա պետք, ինչ մակարդակի կրթություն, գիտելիք, միտք ու գաղափարա պետք:

Հասկանում եմ, լարված ես, պատկերացնում եմ մատերդ ոնց են դողացել բառեր գրելուց՝ գիտակցելով, որ ուշ թե շուտ, ստիպված ես լինելու ուղիղ նայել աչքերիս մեջ ու պատասխան տալ: Բարդա լինելու, ճնշման դեղ պահի մոտդ, հաստատ պետք կգա։

Իսկ հիմա, եթե քո ուղղեղի պարունակությունը ուղղիղ համեմատական չի որոշ Թավշյա, ՀՀԿ-ական Քոչարյանամերձ, կամ Լևոնապաշտ քաղաքական գործիչների ուղղեղի պարունակությանը ` այսինքն բացարձակ դատարկ, սկսի ստատուսումդ նշված խնդիրների վերաբերյալ գոնե կարծիք հայտնել:

Շեշտում եմ, գոնե կարծիք, միտք չէ, հարց չէ, սեփական հոդաբաշխ կարծիք։

Մտածելուց զգույշ եղի ճնշումդ չբարցրանա:

Հա, մեկ էլ, բառակույտիդ համար արժանի ես վիրավորանքի, բայց ես տղամարդավարի ոճի կողմնակից եմ, չեմ վիրավորի, շատերն են վիրավորել ու շատ ծանր, ու անպատասխան...

Նույն շարքից