Քաղաքականություն 

Քննարկվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցը

analitik.am

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված ամբողջական ձևաչափով անցկացվելիք բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է իրականացնել Վիեննայում՝ մայիսի 13-16:


Газета.Ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում:

«Ապրիլի 30-ին Բրյուսելում կայացել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի համակարգող հանդիպումը G6 միջազգային միջնորդների (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա) քաղաքական տնօրենների հետ, որի ժամանակ քննարկվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման հարցը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ռուսական կողմը հանդիպմանը ներկայացրել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Հիմնականում ուշադրություն է դարձվել բանակցությունների հաջորդ լիագումար փուլի անցկացմանը՝ ուղղված Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային հանրության մտահոգության վերջնական վերացմանը», - մեկնաբանել են գերատեսչությունից: 

Նույն շարքից