Հասարակություն 

Մոսկվայից օդ բարձրացած ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան

analitik.am

UTair  ավիաընկերության օդանավը վերադարձել է Վնուկովո օդանավակայան, որտեղից օդ է բարձրացել: Այս մասին հայտնում է Մոսկվա գործակալությունը՝ նշելով, որ պատճառն օդանավի շարժիչում թռչնի հայտնվելն է:

Օդանավը Մոսկվայից պետք է թռչէր Ուֆա:

Ավելի վաղ նույն ավիաընկերությունը ևս մեկ թռիչք էր չեղյալ համարվել, այս անգամ՝ Մինվոդիից: Պատճառը կրկին թռչունն էր:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին շարժիչում թռչնի հայտնվելու արդյունքում վթարային վայրէջք կատարեց Airbus A321  օդանավը: Բարեբախտաբար միջադեպն ավարտվեց առանց զոհերի:

Նույն շարքից