Քաղաքականություն 

Ադրբեջանը պահանջում է հեռացնել Ուորլիքին համանախագահությունից

analitik.am

ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը հայտարարել է.  « ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը  լավ կապեր ունի  ԱՄՆ հայ համայնքի հետ: Ամերիկացի համանախագահը նախընտրում է ավելի շատ շփումներ ունենալ ԱՄՆ հայ համայնքի հետ: Պարոն Ուորլիքը իրեն թույլ է տալիս ազատ մեկնաբանել միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, որոնք ընկած են հակամարտության կարգավորման հիմքում:  Իսկ առաջարկը, որով առաջարկվում էր քննարկել, թե ինչ օգուտ կարելի է քաղել Ուկրաինայում տիրող իրավիճակից Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար, նրա կողմից շատ նորմալ է ընկալվում:

 

Ադրբեջանական կողմը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին անվստահություն է  հայտնում  և հրաժարվում նրա հետ  աշխատելուց: Մենք դիմում ենք ԵԱՀԿ գործող նախագահին` պահանջելով ետ  կանչել Ջեյմս Ուորլիքին համանախագահությունից»,- Հայտարարել է Ազիմովը:  

Նույն շարքից