Հասարակություն 

Դատավորները չէին ներկայացել. Ժողովը տապալվեց

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 16-ին, հրավիրված դատավորների ժողովը, որի ընթացքում պետք է ընտրվեր ԲԴԽ անդամ, չկայացավ, քանի որ դատավորների մեծ մասը ներկա չէր ժողովին: 118 դատավորից ժողովին ներկայացել էին 69-ը:

ԲԴԽ-ում ազատ է մնացել Նախշուն Տավարացյանի տեղը, թեկնածուները 5-ն են:

Ժողովի տապալումից հետո լրագրողների հետ զրույցում Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը նշեց, որ այսօր արձակուրդում գտնվող դատավորների թիվը հասնում է 96-ի, հնարավոր է, որ նրանց մի մասը բացակայում է երկրից: Կան դատավորներ, որոնք դատարաններում ունեն հերթապահություններ, չէին կարող փակել ու ներկայանալ նիստին: Մնացածը մասնակցել են, սակայն թիվը բավարար չի եղել:

Նույն շարքից