Քաղաքականություն 

ԱՄՆ Պետդեպի՝ ահաբեկչության մասին զեկույցը հիմնված է երկակի ստանդարտների վրա

analitik.am

ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցը ահաբեկչության դեմ պայքարի մասին, որը նախօրեին հրապարակվել է Վաշինգտոնում, խեղաթյուրում է իրականությունը և հիմնված է երկակի ստանդարտների քաղաքականության վրա:

Ինչպես հայտնում է Газета.Ru-ն՝ IRNA իրանական լրատվական գործակալությանը հղումով, այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը:

ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության 2013-ի զեկույցում, որը վիճակագրական տվյալներ է պարունակում աշխարհում տեղի ունեցող ահաբեկչությունների մասին, «Ալ-Կաիդան» անվանում է «համար մեկ թշնամի»: Միաժամանակ, որպես ահաբեկչությանը աջակցող գլխավոր պետություն, հերթական անգամ նշվում է Իրանը:

Իրանի պաշտոնական ներկայացուցիչն ամերիկյան իշխանությունների նմանօրինակ գործողություններն անվանել է երկակի ստանդարտների քաղաքականության հետևանք, ինչը «աշխարհին և միջազգային անվտանգությանն սպառնալիք» է հանդիսանում:

Մարզիե Աֆհամն ընդգծել է, որ Իրանը վերջին երեք տասնամյակի ընթացքում ինքն է եղել ահաբեկչության խոշորագույն զոհը, այդ իսկ պատճառով Պետդեպի մեղադրանքը «իրականության ակնհայտ խեղաթյուրում» է՝ պայմանավորված քաղաքական դրդապատճառներով:

Նույն շարքից